Մոսկվայում 34-ամյա տղամարդը համացանցում գնած կեղծ նռնակով փորձել է բանկ թալանել

14:26 • 04.05.21

Մոսկվայում բերման է ենթարկվել 34-ամյա տղամարդ, որը փորձել է կեղծ նռնակի միջոցով թալանել բանկի մասնաճյուղ, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել Իզմայիլովսկոե մայրուղ վրա։ Տղամարդը մտել է բանկ և, նռնակի նմանվող իրը ձեռքին, սպառնացել  և պահանջել դրամարկղից կանխիկ գումար տալ։ Հաստատության աշխատակիցը սեղմել է ահազանգի ազդանշանը, ոիսկ տղամարդը փախուստի է դիմել։

Կասկածյալը բերման ենթարկվելիս ունեցել է կեղծ նռնակ, որն ավելի վաղ գնել էր համացանցից։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կողոպուտի հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Մոսկվայում 34-ամյա տղամարդը համացանցում գնած կեղծ նռնակով փորձել է բանկ թալանել