Մոսկվայում հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 մարդ է մահացել

12:14 • 04.05.21

1 մարդ է մահացել  Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքից:

Գործը հարուցվել է ՌԴ ՔԿ քննիչների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված հանցագործության նշաններով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, ինչը հանգեցնում է մարդու մահվան):

Հետաքննության համաձայն՝  հրդեհ է բռնկվել Մոսկվայի Կոժուխովսկայա փողոցում գտնվող հյուրանոցում, որում ավելի քան 300 մարդ է եղել, ինչի հետևանքով տղամարդ է մահացել: Տուժածները, այդ թվում ՝ անչափահասներ, տեղափոխվել են բժշկական հաստատություններ հետազոտության ու օգնություն ստանալու:

Այժմ դեպքի վայրում աշխատում են քննիչները և քրեագետները: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: