Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում մեքենայի առևանգման անհաջող փորձի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել (լուսանկարներ)

10:18 • 04.05.21

Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող Hayatt հյուրանոցի տարածքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա) տեղի ունեցած կրակոցների հետևանքով 1 մարդ է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է KRON4 հեռուստաալիքը:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ մեքենա առևանգելու անհաջող փորձ է եղել, որի հետևանքով մի կին վիրավորվել է:

Տուժածը հոսպիտալացվել է: 
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

 

Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում մեքենայի առևանգման անհաջող փորձի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել (լուսանկարներ)