«Դաշնակիցներին աջակցելու համար». ԱՄՆ պարեկային Hamilton նավը ժամանել է Բաթումի
ԱՄՆ-ի առափնյա պահպանության պարեկային Hamilton նավը ժամանել է վրացական Բաթումի նավահանգիստ: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմը, գրում է EADaily լրատվականը:
Սև ծով պարեկային նավի այցի նպատակը այս տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելն է»: Բաթումիում նախատեսվում է շարունակել ծովում սկսված առաքելությունը:
«Բաթումի այցը պատիվ է Hamilton-ի և նրա անձնակազմի համար: Վրացիները մեզ ջերմ ընդունեցին, և մենք նրանց երախտապարտ ենք իրենց բարեկամության համար: ԱՄՆ առափնյա պահպանությունն անհամբեր սպասում է վրացական առափնյա պահպանության ծառայության և սևծովյան մեր գործընկերների հետ աշխատանքին ՝ ծովում իրավունքի գերակայությունը զարգացնելու համար», - նավահանգիստ-քաղաք ժամանելուն պես ասել է նավապետ Տիմոտի Կրոնինը:










