Կոտայքի մարզում Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները և հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

11:50 • 05.05.21

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Կոտայքի մարզում Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները և հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com