Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

16:56 • 05.05.21

Արցախի  Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օրենք է ստորագրել, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ստորագրել է՝

• «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին»,  ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

•  ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,

•   ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,

• ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և

• ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները։

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել