Չեխիայում նավթավերամշակման գործարանը տարահանել են չպայթած ավիառումբի պատճառով

16:42 • 05.05.21

Մայիսի 5-ին Չեխիայի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումբը Լիտվինով քաղաքում Unipetrol ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատակիցների տարահանման պատճառ է դարձել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Լյուդմիլա Սվետլակովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք հաղորդում ստացանք, որ Unipetrol ընկերության գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ,- նշել է նա:- Գտածոյի վայր են ժամանել սակրավորները: Կատարվել է գործարանի աշխատակիցների տարահանում»:

Սակրավորները, նրա խոսքով՝ պատրաստ են վնասազերծելու ավիառումբը: Պայթյունի ուղղակի վտանգ գոյություն չունի: Ուստի գործարանի արտադրամասերում մնացել են ծառայությունների աշխատակիցներ, որոնք ապահովում են արտադրության չընդհատվող ցիկլը:

Երթևեկության համար ժամանակավորապես փակված Է ավտոտրանսպորտի ճանապարհը, որն անցնում Է ձեռնարկության տարածքի այն մասի անմիջական մերձակայքով, որտեղ ի հայտ է եկել վտանգավոր գտածոն:

Չեխիայում նավթավերամշակման գործարանը տարահանել են չպայթած ավիառումբի պատճառով