Կոլումբիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 80 մարդ անհետ կորել է
Կոլումբիայում բողոքի ցույցերի ժամանակ 80 մարդ անհետ կորել է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական Efe Eme ռադիոկայանի՝ սեփական աղբյուրների հիման վրա արած հրապարակմանը:
Հաղորդվում է, որ ապրիլի 28-ից 87 մարդ է անհետ կորել, և անհետ կորելու վերաբերյալ ահազանգերի մեծ մասը գրանցվել է Կալի քաղաքում՝ 35 դեպք:
Նախորդ շաբաթվանից երկրում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ հարկային բարեփոխումների: Մայրաքաղաք Բոգոտայում, Մեդելինե և այլ քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել: Դրանց ընթացքում ավելի քան 840 մարդ է տուժել, մահացել՝ առնվազն 19-ը:
Բողոքի ակցիաների ճնշման տակ կառավարությունը հայտարարել է հարկային բարեփոխումների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, անգամ ֆինանսների նախարարն է հրաժարական տվել, բայց բողոքի ակցիաները շարունակվում են:










