ԵՄ-ում 150 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Եվրամիությունում 150 միլիոն մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի դեղաչափ: Առաջին դեղաչափը ներարկվել է չափահաս բնակչության մեկ քառորդին:
Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Պատվաստումները նոր թափ են հավաքում ԵՄ տարածքում: Մենք արդեն իսկ իրականացրել ենք 150 միլիոն պատվաստում: Բոլոր եվրոպացիների քառորդ մասը ստացել է իր առաջին դեղաչափը», - գրել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ արդեն հուլիսին բավարար պատվաստանյութեր կլինեն մեծահասակ բնակչության 70 տոկոսին պատվաստելու համար:










