Իսրայելը հրթիռային հարված է հասրել սիրիական Լաթաքիայի շրջանին. կա մեկ զոհ, վեց վիրավոր

06:22 • 05.05.21

Իսրայելը հրթիռային հարված է հասրել սիրիական Լաթաքիայի շրջանին, կա մեկ զոհ և վեց վիրավոր, այդ թվում՝ երեխա մոր հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Al Ekhbariya հեռուստաալիքին:

Աղբյուրի տվյալներով՝ հարվածը հասցվել է Լաթաքիայի շրջանում գտնվող պլաստիկե իրերի պահեստներից մեկին:

Սիրիական պետական SANA գործակալությունն էլ հայտնում է, որ սիրիական ՀՕՊ ստորաբաժանումները փորձում են հակազդել Լաթաքիայի շրջանի և Մասյաֆ քաղաքի ուղղությամբ արձակվող իսրայելական հրթիռներին:

 

Իսրայելը հրթիռային հարված է հասրել սիրիական Լաթաքիայի շրջանին. կա մեկ զոհ, վեց վիրավոր