Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից

14:56 • 05.05.21

Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացելով բանակցությունները Լավրովի հետ՝ ալ Մալիքին հաղորդել է, որ «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նամակ Է բերել, որը հղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Նրա խոսքով՝ Աբասը շնորհակալություն Է հայտնում Պուտինին պատվաստման հարցում օգնելու համար, արծարծում Է մերձավորարևելյան տարածաշրջանում փոխադարձ շահերին վերաբերող թեմաներ և, մասնավորապես, իրադրությունը Պաղեստինում ու Իսրայելում:

«Առաջներում ամենամյա հանդիպումներ են անցկացվել մեր նախագահների միջև, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ցավոք, այժմ դա հնարավոր չԷ: Ուստի այլընտրանք են հանդիսանում նման հանդիպումները»,-հավելել է պաղեստինցի դիվանագետը: Նա անհրաժեշտ է համարել «այդ ավանդութի պահպանումը»:

Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պուտինին նամակ է բերել Աբասից