Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 97-ի. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

06:34 • 05.05.21

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Աբրադորը հրամանագիր է ստորագրել Մեխիկոյի մետրոկամրջի փլուզման և տասնյակ զոհերի առնչությամբ երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

Մայրաքաղաք Մեխիկոյում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 97-ի: Շինությունը գնացքի հետ միասին փլուզվել է քաղաքի հարավ-արևելքում՝ Օլիվոս և Տեսոնկո կայարանների տարածքում:

Մեխիկոյի մետրոպոլիտենը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մետրոպոլիտեններից մեկն է:

Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոկամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 97-ի. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել