Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

17:42 • 05.05.21

Բաքվում այսօր հանդիպումներ են կայացել Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Դավիդ Զալկալիանիի միջև:  

Ինչպես հաղորդում է Minval.az-ը, հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով:

Նշենք, որ Վրաստանի ԱԳ նախարարն Ադրբեջան է մեկնել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում:

Վարչապետը հանդիպում է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպում է նախատեսվում նաև երկու երկրի վարչապետների միջև:

Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը