Կարեն Դանիելյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Ժիրայր Միրզոյանը

15:24 • 05.05.21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։

 

Կարեն Դանիելյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Ժիրայր Միրզոյանը