Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակի կարգավորումը Սիրիայում

18:26 • 05.05.21

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը, նշել են երկու երկրների միջև կարգավորմանն ողղված հարաբերությունների կառուցողական բնույթը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նշվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հետագա կայունացմանն ուղղված փոխգործակցության կառուցողական բնույթը: Նրանք խոսել են սահմանադրական հանձնաժողովի շրջանակներում միջսիրիական երկխոսությունն առաջ մղելու, ինչպես նաև ՍԱՀ-ի մի շարք շրջաններում ահաբեկչական խմբավորումների մնացորդների դեմ անզիջում պայքար մղելու հետագա համակարգված աշխատանքի մտադրության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակի կարգավորումը Սիրիայում