Թունիսցի պատգամավորը ելույթ է ունեցել սաղավարտով և զրահաբաճկոնով (տեսանյութ)

10:03 • 05.05.21

Թունիսում պատգամավորը խորհրդարանական ելույթի ժամանակ սաղավարտ և զրահաբաճկոն է կրել, հայտնում է «Ռադիո Սպուտնիկ» լրատվական գործակալությունը։

Թունիսի խորհրդարանի Ազատ սահմանադրական կուսակցության պատգամավոր Աբիր Մուսին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում սաղավարտով և զրահաբաճկոնով ելույթ է ունենում խորհրդարանում։

Նա այսպիսով բողոքել է խորհրդարանի խոսնակ Ռաշիդ ալ Գաննուշի դեմ, որը նրան զրկել է մանդատից և անձնական պաշտպանությունից և հավելել, որ այժմ խորհրդարանի խոսնակն է պատասխանու իր անձնական անվտանգության համար։

Թունիսցի պատգամավորը ելույթ է ունեցել սաղավարտով և զրահաբաճկոնով (տեսանյութ)