Ռուսաստանը պետք է հետևի իր ստանձնած միջազգային պարտավորություններին. Բլինկեն

03:46 • 05.05.21

 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել Մոսկվայի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք պետք է համատեղ աշխատենք, որպեսզի ուաշդրություն դարձվի Ռուսաստանի պահվածքին, դրդել վերջինին պատասխանատու լինելուն իր գործողությունների համար ու ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինը հետևի իր ստանձնած միջազգային պարտավորություններին»,- նշել է Բլինկենը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կիսվել է Բլինկենի հետևյալ գրառմամբ.

«Ռուսաստանը պետք է կատարի մինսկյան համաձայնություններով ստանձնած պարտավորություններն ու ինքնակամ աշխատանք տանի Ուկրաինայի արևելյան հատվածում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ: Ռուսաստանը պետք է նաև դադարեցնի Ղրիմի ապօրինի օկուպացիան»:

 

Ռուսաստանը պետք է հետևի իր ստանձնած միջազգային պարտավորություններին. Բլինկեն