ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտգործնախարարը Լոնդոնում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները

06:50 • 05.05.21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման շրջանակում առանձնազրույց են ունեցել և քննարկել Ռուսաստանի-Ուկրաինա հարաբերություններում առկա ընթացիկ վիճակը, ասված է Պետքարտուղարության հաղորդագրությունում:

«Պետքարտուղարն ու նախարարը վերահաստատել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անառարկելի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և պայմանավորվածություն ձեռք բերել ուշադիր հետևել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործադրած ագրեսիային»,- ասված է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Չադում, Կամերունում և Լիբանանու առկա վիճակը:

 

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտգործնախարարը Լոնդոնում քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները