ԱՄՆ-ն հուլիսի 4-ին կսկսի այլ երկրներին փոխանցել «Քովիդ-19»-ի դեմ ունեցած պատվաստանյութի 10%-ը. Բայդեն

09:52 • 05.05.21

ԱՄՆ-ն հույս ունի հուլիսի 4-ին սկսել այլ երկրներին հատկացնել Վաշինգտոնի տրամադրության տակ առկա պատվաստանյութերի 10 տոկոսը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ինչ վերաբերում է AstraZeneca-ի պատվաստանյութին, մենք այդ դեղամիջոցն ուղարկել ենք Կանադա և Մեքսիկա: Կան այլ երկրներ, որոնց հետ այժմ բանակցություններ ենք վարում: Ես պատրաստ չեմ հայտարարել, թե ում կփոխանցենք պատվաստանյութը, սակայն հուլիսի 4-ին պատրաստվում ենք դեղամիջոցի մոտ 10 տոկոսն ուղղել այլ երկրներին»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

 

ԱՄՆ-ն հուլիսի 4-ին կսկսի այլ երկրներին փոխանցել «Քովիդ-19»-ի դեմ ունեցած պատվաստանյութի 10%-ը. Բայդեն