Արցախում նախկինում վերաբնակեցվածները զրկվել են ընտրելու իրավունքից, այժմ էլ չունեն տանիք և ապրուստի միջոց (տեսանյութ)
Արցախում ոչ միայն բերքը չհասցրին հավաքել, այլև պաշարածը թողեցին ու հոկտեմբերի 18-ին լքեցին գյուղը՝ Քաշաթաղի Ծաղկաբերդը: Այսօր այնտեղ ադրբեջանցիներն են: 30 տարվա հայերի աշխատածն են վայելում: Իսկ քաշաթաղցիներն այստեղ, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, սեփական տանիք ունենալու մասին են երազում:
Արցախը կարգավիճակ չունի, չգիտեն եթե հետ գնան, ինչ կլինի: Կամ գյուղացին գնա որտե՞ղ հող մշակի: 3000 հեկտար Արցախում 150 հազար բնակչությունն ի՞նչ անի: Սրանք հարցեր են, որ ծանրացել են քաշաթաղցիների ուսերին:
Արցախում վերաբնակեցվածների խնդիրներին գումարվել է ևս մեկը: Նախկինում նրանք ունեին ընտրելու իրավունք, հետո հանվեց, այժմ ապրում են Երևանում, բայց զրկվել են ընտրական իրավունքից:
Համայնքի նախկին ղեկավարը կոչով դիմում է քաղաքացիներին, որ ներկայանան անձնագրային բաժիններ և փորձեն լուծել այս հարցը, պատրաստվում են դիմել նաև մարդու իրավունքների պաշտպանին: Իրենք ունեն ՀՀ քաղաքացիություն, ՀՀ անձնագիր և հետևաբար ընտրելու իրավունք: Հույս ունեն, որ կառավարությունը կաջակցի քաղաքացու ընտրելու իրավունքը, չեն ուզում հուսահատ արտագաղթեն:
Մանրամասները՝ տեսանյութում։










