Ֆրանսիայում թմրավաճառների դեմ գործողությունների ժամանակ ոստիկան է սպանվել

01:22 • 06.05.21

Ֆրանսիայի հարավ-արևելքում թմրավաճառներին ձերբակալելու գործողության ընթացքում մահացել է ոստիկանության մեկ աշխատակից: Այս մասին չորեքշաբթի իր թվիթերյան էջում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, գրում է Известия-ն:

Նրա խոսքով ՝ ոստիկանը մահացու վիրավորվել է Ավինյոնում անցկացվող գործողությունների ժամանակ:

Իր հերթին, ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը թվիթերյան էջում նշել է, որ ոստիկանությունը գործողություն է իրականացրել թմրանյութերի վաճառքի հետ կապված գործողությունները կասեցնելու համար:

«Կրակել են մի քանի ոստիկանների վրա: Ոստիկանը, որը ծանր վիրավորվել էր, մահացել է»,- գրել է նա:

Ըստ BFM հեռուստաալիքի՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 18:30-ին (Երևանի ժամանակով 20:30-ին:

Ֆրանսիայում թմրավաճառների դեմ գործողությունների ժամանակ ոստիկան է սպանվել