Կառավարության նիստի օրակարգում էր շարքային կազմի պարտադիր զինծառայության 2021 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին հարցը (տեսանյութ)

11:02 • 06.05.21

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 36 հարց է, որից 2-ը գաղտնի են։ Ներառված են Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետությունում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը հաստատելու մասին,  «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցեր և այլ հարցեր։

Կառավարության նիստի օրակարգում էր շարքային կազմի պարտադիր զինծառայության 2021 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին հարցը (տեսանյութ)