Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում իրականացված ոստիկանական հատուկ գործողությունների ժամանակ 25 մարդ է մահացել (տեսանյութ)

23:26 • 06.05.21

Բրազիլիայի Ռիե դե Ժանեյրո քաղաքի մետրոյում փոխհրաձգություն է տեղի ուենցել ոստիկանության հետ, որի ժամանակ 25 մարդ մահացել է:

Ինչպես հաղորդում է g1.globo.com կայքը, կրակահերթը տեղի է ունեցել քաղաքի հյուսիային շրջանում թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ պայքարի շրջանակում:

Զոհերից մեկը ոստիկանության սպա է, մյուս 24-ը՝ կասկածյալներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկան Անդրե Ֆրիասը մահացել է գլխի հատվածում ստացած վիրավորումից: Տուժել են նաև ոստիկանության երկու աշխատակից և մետրոյի երկու ուղևոր:

Նշվում է, որ ոստիկանական հատուկ գործողությունների ժամանակ սպանված անձանց թիվը ռեկորդային է 2016 թվականից վեր, երբ սկսել են վիճակագրություն վարել:

Տեսանյութում երևում են մետրոյում արված կադրերը, երբ մարդիկ վախեցած գտնվում են վագոններում: Այնուհետև երևում են նաև վիրավորված ուղևորները:

 

Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում իրականացված ոստիկանական հատուկ գործողությունների ժամանակ 25 մարդ է մահացել (տեսանյութ)