Պարետային ժամին նրան նկատել են սրճարանում. Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը հրաժարական է տվել կարանտինային պայմանները խախտելու պատճառով

15:39 • 06.05.21

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ  Յուրայ Շելիգան կարանտինային պայմանները խախտելու պատճառով լքել է իր պաշտոնը: Երեկոյան ժամը 9-ից հետո, երբ երկրում սկսվում է պարետային ժամը, նրան նկատել են սրճարանում, գրում է sme.sk կայքը:

Բացի այդ, Յանա Ժիտյանսկան հրաժարական է տվել Սլովակիայի խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից: Նա Շելիգայի հետ սրճարանում էր:

Շելիգան ներողություն է խնդրել  վատ օրինակի համար, որը նա տվել է քաղաքացիներին: Նա նշել է, որ քաղաքական գործիչները նույնպես մարդիկ են, և ինքը նույնպես ամաչում է, ուստի, հրաժարական տալով, ուզում է քաղաքական մշակույթ ցուցադրել:

Պարետային ժամին նրան նկատել են սրճարանում. Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը հրաժարական է տվել կարանտինային պայմանները խախտելու պատճառով