Չելսիի երկրպագուները հարձակվել են Ռեալի ավտոբուսի վրա

01:12 • 06.05.21

«Չելսիի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ հարձակվել են «Ռեալի» ավտոբուսի վրա:

Երկրպագուները հարձակվել են Սթեմֆորդ Բրիջի դիմաց գտնվող ավտոբուսի վրա և մի քանի  ճայտրուկներ նետել այդ ուղղությամբ:

Մադրիդյան թիմի խաղացողներից ու մարզիչներից ոչ ոք չի տուժել:

Նշենք, որ վերջերս «Ռեալի» ավտոբուսը հարձակման էր ենթարկվել նաև «Լիվերպուլի» երկրպագուների կողմից:

Չելսիի երկրպագուները հարձակվել են Ռեալի ավտոբուսի վրա