Ավելի քան 721 հազար նոր դեպք. ԱՀԿ-ն ներկայացրել է աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ աշխարհում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 700 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:
Հաղորդվում է, որ վերջին 24 ժամում աշխարհում գրանցվել է վարակման 721 398 նոր դեպք: Կազմակերպության տվյալներով՝ համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման ընդհանուր 153 954 491 դեպք:
Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աշխարհում հասել է 3 221 052-ի:










