Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են Հաղթանակի զբոսայգի

17:08 • 06.05.21

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այցելել են Հաղթանակի զբոսայգի, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով։


 

Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են Հաղթանակի զբոսայգի