«Հայաստանից վերադառնալիս». Մարիա Զախարովան 3D լուսանկար է հրապարակել օդանավից
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ հրապարակում է արել Հայաստանից:
Այս անգամ դիվանագետն իր ֆեյսբուքյան էջում եռաչափ լուսանկար է հրապարակել, որը, ըստ երևույթին, ֆիքսել է օդանավից:
«Հայաստանից վերադառնալիս»,- լուսանկարին կից գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Զախարովան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում էին, որտեղ ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զախարովան կրկին լուսանկար էր հրապարակել՝ «Բարի լույս, Երևան» գրառման ներքո:
_1.png?1620323620639)










