«Նրանք այստեղ են, նրանք ամենուր են». Զելենսկին Բլինկենի հետ հանդիպման ժամանակ խոսել է «ամենուր ներկա» ռուսների մասին

16:30 • 06.05.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ կատակել է ռուսների մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ելույթի կեսին Ուկրաինայի նախագահը դիմել է արտասահմանցի լրագրողուհուն և հարցրել, թե արդյոք նա լսում է իր խոսքերը: Լրագրողուհին պատասխանել է, որ լսել է ռուսերեն թարգմանությունը:

«Ռուսերեն թարգմանությո՞ւն: Նրանք այստեղ են, ամենուր են»,-ասել է Զելենսկին ՝ նայելով ներկաներին:

Բլինկենը չորեքշաբթի ժամանել է Կիև: Նա դարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա:

«Նրանք այստեղ են, նրանք ամենուր են». Զելենսկին Բլինկենի հետ հանդիպման ժամանակ խոսել է «ամենուր ներկա» ռուսների մասին