Amnesty International-ը որոշել է Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալի» կարգավիճակը

23:42 • 07.05.21

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է՝ որոշել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալի» կարգավիճակը, գրում է CNN-ը։

Amnesty International-ը 2000-ականների կեսերին Նավալնիի արտահայտությունների համար հրաժարվել էր վերջինիս «խղճի բանտարկյալ» համարել։ Կազմակերպությունում հայտարարել էին, որ այդ կապակցությամբ ներքին հետաքննություն կանցկացնեն:

«Amnesty International-ի մանրակրկիտ գնահատումից հետո որոշվել է Ալեքսեյ Նավալնիին կրկին ճանաչել «խղճի բանտարկյալ»»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Amnesty International-ը հավելել է, որ Նավալնիի կարգավիճակի վերաբերյալ սխալ որոշում է կայացրել։

Հայտարարության համաձայն՝ կազմակերպությունը սկսել է վերանայել այդ տերմինի օգտագործման մոտեցումը և որոշել է մարդուն չզրկել «խղճի բանտարկյալի» կարգավիճակից բացառապես անցյալում նրա վարքագծի հիման վրա, քանի որ «մարդու կարծիքներն ու վարքագիծը կարող են ժամանակի ընթացքում փոխվել»:

 

Amnesty International-ը որոշել է Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալի» կարգավիճակը