Մալդիվների նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

18:33 • 07.05.21

Մալդիվներում նախկին նախագահ և խորհրդարանի գործող խոսնակ Մուհամեդ Նաշիդի դեմ մահափորձ է կատարվել, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ անհայտ անձինք պայթուցիկներ են տեղադրել նրա տան մոտ․ Նաշիդը պայթյունի հետևանքով վիրավորվել է այն ժամանակ, երբ պատրաստվել է մեքենա նստել։

Նա այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մալդիվների գործող նախագահը միջադեպը որակել է «ժողովրդավարության վրա հարձակում», ինչպես նաև հայտնել է, որ հանցագործության հետաքննության հարցում Մալդիվներին կօգնի ավստրալական ոստիկանությունը:

Նաշիդը 53 տարեկան է։ Նա Մալդիվների նախագահ է ընտրվել 2008 թվականին և պաշտոնաթող է եղել 2012 թվականին:

ImageImageImageImage

Մալդիվների նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)