Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 միլիոնը. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15 003 563-ի, հաղորդում է RT-ն:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 416 949:
Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 73 380 նոր դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 150 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:










