Չավուշօղլուին «գաղութի նախարար» են անվանել պատվաստումների վերաբերյալ անհաջող հայտարարության պատճառով

17:14 • 07.05.21

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր իսկ երկրում խիստ քննադատվել է զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքացիներին պատվաստելու մասին վիճահարույց հայտարարության համար: Այս մասին տեղեկացնում է Bianet գործակալությունը:

Անցյալ հինգշաբթի իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում թուրքական դիվանագիտության ղեկավարը բառացիորեն ասել է հետևյալը.

«Մենք կպատվաստենք բոլորին, ում զբոսաշրջիկները կտեսնեն»:

Ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ, երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Չավուշօղլուին ՝ որպես «գաղութի նախարար» հանդես գալու համար:

«Եթե փողի ագահություն չունենայիք, կարող էիք պատվաստել յուրաքանչյուր ուսուցչի, որին տեսնում են աշակերտները», - հեգնանքի իր բաժնով արձագանքել է կառավարության նախկին ղեկավարը:

Չավուշօղլուին «գաղութի նախարար» են անվանել պատվաստումների վերաբերյալ անհաջող հայտարարության պատճառով