Երևանի «Եվրասիա» համալսարանում վիճաբանությունը տեղի է ունեցել Իրաքի քաղաքացի ուսանողների միջև. shamshyan.com

23:32 • 07.05.21

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում:

Այդ օրը՝ կեսօրին,  համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել օտարերկրյա քաղաքացիների միջև:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ  վիճաբանությունը տեղի է ունեցել համալսարանի տարածքում՝ նույն համալսարանի  3-րդ կուրսի ուսանողների՝  Իրաքի Հանրապետության քաղաքացիներ, 23-ամյա Ահմեդ Ալմջամասի և 22-ամյա Ռամի Օբաիդի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իրաքցի ուսանողները հրավիրվել են ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժին, կատարվածի մասին տվել են խոստովանական բացատրություններ, սակայն հրաժարվել են դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:

Փաստի առթիվ  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Երևանի «Եվրասիա» համալսարանում վիճաբանությունը տեղի է ունեցել Իրաքի քաղաքացի ուսանողների միջև. shamshyan.com