Ստաբուլում 8 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով

11:19 • 07.05.21

Թուրքիայի անվտանգության ուժերն առնվազն ութ մարդ են ձերբակալել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ առնչության կասկածանքով: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել է Anadolu-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ Ստամբուլի 10 շրջաններում: Կասկածյալների ազգությունը չի նշվում:

Զինյալների հետ կասկածյալների առնչության գործով հետաքննությունը շարունակվում է:

Ստաբուլում 8 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով