ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ու զգուշացրել, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից

04:58 • 07.05.21

Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Թոր Վեննեսլենդը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ և կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ՄԱԿ-ի պաշտոնյան զգուշացրել է, որ իրավիճակը վերահսկողության տակից կարող է դուրս գալ:

«Կոչ եմ անում բոլոր կողմերի քաղաքական, կրոնական և հասարակական գործիչներին հստակ դատապարտել բռնության գործադրումն ու սադրիչ հռետորաբանության կիրառումը»,- նշել է Վեննեսլենդը:

Նա հիշեցրել է, որ միայն վերջին երկու օրում տեղի ունեցած բախումներից հետևանքով 2 պաղեստինցի է սպանվել իսրայելական ուժայինների, մեկ իսրայելցի էլ՝ պաղեստինցիների կողմից:

ՄԱԿ-ի պաշտոնյան իսրայելի անվտանգության ուժերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել զենք կիրառելու հարցում:

 

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ու զգուշացրել, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից