Դատավորների ժողով է հրավիրվել (տեսանյութ)

14:06 • 07.05.21

Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Օրակարգում Վճռաբեկի դատարանի դատավորների կազմից ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունն է: Հանձնաժողովի նախկին անդամ Համլետ Ասատրյանն այժմ պաշտոնավարում է որպես Վճռաբեկ քրեական պալատի նախագահ, և հանձնաժողովի անդամի տեղը թափուր է մնացել։
Դատավորները պետք է ընտրեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 3 անդամ:

 

 

 

Դատավորների ժողով է հրավիրվել (տեսանյութ)