3,5 մլն դոլար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ռամադանի կապակցությամբ կմարի քաղաքացիների պարտքերը

12:22 • 07.05.21

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բին Սալմանը մոտ 3,5 միլիոն դոլար է հատկացրել թագավորության`պարտքերի դիմաց անազատության մեջ գտնվող ավելի քան 150 քաղաքացու վարկերի մարման համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ գումարը հատկացվել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա առթիվ: Բացի այդ, ևս 23 միլիոն դոլար է հատկացվել բարեգործական նպատակներով։

Ռամադանն Իսլամական աշխարհում համարվում է նոր տարվա սկիզբ, որի ընթացքում արևածագից մինչև արևամուտ մարդիկ ծոմ են պահում, հրաժարվում որոշ բարքերից և սովորություններից, իսկ ամսվա վերջին օրերին տոնում են նոր տարին։ Հիվանդները, հղի կանայք և ճանապարհորդները ազատվում են ծոմ պահելու պարտականությունից։

3,5 մլն դոլար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ռամադանի կապակցությամբ կմարի քաղաքացիների պարտքերը