Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Mercedes»-ը բախվել է «ГАЗ 5312»-ի ավտոաշտարակին, կան վիրավորներ. Shamshyan.com

00:31 • 07.05.21

Մայիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին կայանված, աշխատանքներ կատարող ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակի հետնամասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Mercedes»-ը բախվել է «ГАЗ 5312»-ի ավտոաշտարակին, կան վիրավորներ. Shamshyan.com