ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ, հնարավոր է, լքի պաշտոնը

06:55 • 07.05.21

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ, հնարավոր է, լքի պաշտոնը, հաղորդում է ТАСС-ը:

CNN-ի եթերում դեմոկրատների քաղաքական խորհրդատու Դեյվիդ Աքսելրոդուին տված հարցազրույցում Փսակին ասել է, որ իրեն պատասխանատվությունն ու մարտահրավերներն իրեն դուր են գալիս, բայց Բայդենի վարչակազմի հետ քննարկել է առավելագույնը մեկ տարի պաշտոնավարելու հարցի շուրջ:

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ այս պաշտոնը մեկ տարուց այլ անձ ստանձնի»,- ասել է Փսակին:

Ջեն Փսակին նախագահ Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր Սպիտակ տան և Պետդեպարտամենի խոսնակի պաշտոնը:

 

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ, հնարավոր է, լքի պաշտոնը