Տեխասում վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով քայլող մի խումբ մարդկանց. կա մեկ զոհ, մի քանի վիրավոր

05:30 • 07.05.21

 

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի ռեստորանների մեկի հարևանությամբ վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումի վրա գտնվող մի խումբ մարդկանց, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ABC-ն:

Հաղորդվում է, որ վրաերթի հետևանքով մեկ կին մահացել է, մի շարք անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել մոտակա բժշկական կենտրոններ:

Հարրիսի շրջանի ոստիկանները պարզել են, որ վարորդը մարդկանց միտումնավոր է վրաերթի ենթարկել: Նա փորձել է թաքնվել, սակայն ավելի ուշ վրաերթի բայր է վերադարձել, որտեղ էլ նրան ձերբակալել են:

Ոստիկանության տվյալներով՝ ռեստորանում մինչ այդ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո այն շարունակվել է հարակից ավտոկայանատեղիում: Վարորդի և ծեծկռտուքի մասնակիցների միջև ենթադրվող կապը ճշտվում է:

Տեխասում վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով քայլող մի խումբ մարդկանց. կա մեկ զոհ, մի քանի վիրավոր