Թվիթերի ղեկավարությունը Թրամփի հայտարարությունները վերահրապարակելու համար ստեղծված օգտահաշիվ է արգելափակել

05:40 • 07.05.21

 

Թվիթերի ղեկավարությունը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները վերահրապարակող օգտահաշիվ է արգելափակել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NBC-ին:

Հաղորդվում է, որ օգտահաշիվն արգելափակվել է բացվելուց ժամեր անց:

Խոսքը DJTDesk անվամբ օգտահաշվի մասին է, որի տեղեկատվական հատվածում նշված է Թրամփի հայտարարությունները վերահրապարակելու նպատակի մասին:

Սոցիալական ցանցի ղեկավարությունից հայտնել են, որ այսուհետ արգելափակելու են մնացած բոլոր այն օգտահաշիվները, որոնք ստեղծված կլինեն արդեն իսկ արգելափակված օգտահաշիվների բովանդակության տարածումն ու հրապարակումն ապահովելու նպատակով:

Դոնալդ Թրամփը նախագահության վերջին շաբաթներին զրկվել էր Թվիթերում, Ֆեյսբուքում և Ինստագրամում հրապարակումներ կատարելու հնարավորությունից այն բանից հետո, երբ վերջինի կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք:

 

Թվիթերի ղեկավարությունը Թրամփի հայտարարությունները վերահրապարակելու համար ստեղծված օգտահաշիվ է արգելափակել