ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է համագործակցել Կոնգրեսի հետ Ռուսաստանից ուրանի ներմուծման ծավալները կրճատելու ուղղությամբ
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մտադիր է համագործակցել Կոնգրեսի հետ Ռուսաստանից ուրանի ներմուծման ծավալները կրճատելու ուղղությամբ` արտադրական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև՝ Ռուսաստանից փոխարեն այն Ղազախստանից ներմուծելու ճանապարհով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Ջենիֆեր Գրենհոլմի հայտարարությանը:
Բացի այդ, բազմաթիվ կոնգրեսականներ մտահոգություն են հայտնել, որ ուրանի զգալի չափաբաժին Միացյալ Նահանգները ներմուծում է Ռուսաստանից՝ առաջարկելով «Centrus» կորպորացիայի ռեսուրսների միջոցով սեփական արտադրություն իրականացնել, քանի որ այդ ընկերությունը Էներգետիկայի նախարարության հետ ունի համապատասխան պայմանագիր՝ ցածր հարստացված ուրան պարունակող վառելիքի արտադրության նպատակով ցենտրիֆուգների համակարգ ձեռք բերելու վերաբերյալ:
«Մենք ուրանի հարստացման ոլորտում սեփական տեխնոլոգիաներ են անհրաժեշտ ոչ միայն մեր ազգային անվտանգության ընթացիկ ծրագրերի իրագործման, այլ նաև՝ հաջորդ սերնդի ատոմային ռեակտորների համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Նախորդ տարի ԱՄՆ առևտրի նախարարությունն ու ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան համաձայնություն էին ձեռք բերել դեպի ԱՄՆ ռուսական ուրանի արտահանման ծավալների կրճատման վերաբերյալ:
Ըստ 2020 թ. տվյալների՝ ԱՄՆ-ը ուրանի 21%-ը ներմուծել է Կանադայից, 18%-ը` Ղազախստանից և Ավստրալիայից, 15%-ը՝ Ռուսաստանից և 9%-ը՝ Ուզբեկստանից:










