Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ)

13:49 • 08.05.21

Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը և կցել տեսանյութ:

Լալայանի հաղորդմամբ՝ հրապարակված տեսանյութն արվել է Ստեփանակերտի արվարձանում՝ «Զառին բաղ» կոչվող  խաչմերուկում:

Ըստ նրա՝ այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ անցնում է ադրբեջանական մեքենաների շարասյունը:

Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ)