Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքն այս պահին որևէ  պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն

12:38 • 08.05.21

Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող  տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ  պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

«Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա  հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Նիդերլանդներում բնակվող իրավաբան Աննա Հակոբյանը հարձակման է ենթարկվել երեք ադրբեջանցու կողմից: Սոցցանցերում տարածվում էր ստորև ներկայացվող լուսանկարը։

 

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքն այս պահին որևէ  պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն