Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել

13:21 • 08.05.21

Իրանի հարավարևմտյան Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է The Jerusalem Post-ը` մանրամասնելով, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են:

Նշվում է, որ սա Իրանի միակ գործող ատոմակայանն է:

Կրակը բռնկվել է ուրբաթ ուշ երեկոյան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բուշերի տասնյակ բնակիչներ համացանցում հրդեհի վերաբերյալ տեսանյութեր են հրապարակել:

Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել