Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել

11:25 • 08.05.21

Հնդկաստանում, որտեղ կորոնավիրուսի տարածման վատագույն ցուցանիշներն են գրանցվում, մեկ օրում մահացության նոր ռեկորդ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախօրեին երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 4187 մարդ:

Երկրում ընդհանուր մահերի թիվը կազմում է 238 270:

24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 401 078 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 21 892 676 է:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել 167 մլն 346 հազար 544 մարդ:

Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել