100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը

13:05 • 08.05.21

ՌԴ-ում մահացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը. նա 100 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Տոմսկի շրջանի վարչակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Սևոստյանովը:

«Մայիսի 7-ին, Մոսկվայում 101 տարեկանում մահացել է Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը»,- հայտնել է Սևոստյանովը:

«ՏԱՍՍ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ մահանալուց մի քանի օր առաջ Լիգաչովին տեղափոխել էին Կենտրոնական հիվանդանոց, որտեղ վերջինս պարբերաբար ստուգվել է և բուժումներ ստացել:

Եգոր Լիգաչովը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին Տոմսկի շրջանի Դուբինկինո գյուղում: Փաստացի նա եղել Կոմունիստական կուսակցության երկրորդ դեմքը Միխայիլ Գորբաչովից հետո: Լիգաչովը 1983-1990 թթ եղել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղարը:

100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը