«1945թ. մայիսի 8-ն ազատագրման օր էր». Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը

12:27 • 08.05.21

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945թ. մայիսի 8-ն անվանել է ազատագրման օր՝ կոչ անելով հարգել նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրա խոսքերը «Թվիթեր»-ում մեջբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«1945թ. մայիսի 8-ն ազատագրման օր էր: Այդ օրը դարձավ նացիստական բռնապետության և Հոլոքոստի ավարտը»,- նշել է Կանցլերը:

Մերկելը նշել է, որ անհրաժեշտ է հարգել միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք զոհվեցին նացիոնալ-սոցիալիստների բռնապետության տարիներին:

1945թ. մայիսի 8-ի, լույս 9-ի  գիշերը  Բեռլինում  ստորագրվել  է ֆաշիստական  Գերմանիայի կապիտուլացիայի  ակտը, որով ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

«1945թ. մայիսի 8-ն ազատագրման օր էր». Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը