Կամչատկայում կորել է Մի-8 ուղղաթիռի հետ կապը. ուղղաթիռում 2 մարդ կա

13:54 • 08.05.21

Կամչատկայում կորել է Մի-8 մասնավոր ուղղաթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` մանրամասնելով, որ ուղղաթիռում գտնվում է  երկու հոգանոց անձնակազմ:

Աղբյուրի խոսքով՝ ուղղաթիռը կոմերցիոն թռիչք է իրականացնելիս եղել։

«Սահմանված ժամին այն կապի դուրս չի եկել։ Օդանավում երկու մարդ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Սկսվել են որոնողական աշխատանքներ: Ուղղաթիռի հետ կապը բացակայում է Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ից:

Կամչատկայում կորել է Մի-8 ուղղաթիռի հետ կապը. ուղղաթիռում 2 մարդ կա